Մեր մասին

Ընկերությունը հիմնադրվել է 2009թ: Հագեցած լինելով ժամանակակից սարքավորումներով՝ ընկերությունը կարողանում է մատուցել բազմապրոֆիլ ծառայություններ, որոնք իրենց մեջ ներառում են ինչպես գունավոր, լայնաֆորմատ և սուբլիմացիոն տպագրական ծառայությունները, այնպես էլ լազերային ծառայություններ, ինչպիսիք են՝ փայտի, մետաղի փորագրությունն ու հատումը: Երկար տարիներ այս ոլորտում առաջատարը լինելու շնորհիվ ընկերությունը կազմավորել է պրոֆեսիոնալ դիզայներների թիմ, որի արդյունքում էլ կարողանում է առաջարկել բարձր որակի դիզայներական ծառայություններ: Մատուցվող ծառայությունների, արտադրանքի գնային առաջարկները բավականին ճկուն և մատչելի են, քանի որ ընկերությունը հանդիսանում է տպագրական աքսեսուարների, հումքերի խոշոր ներմուծող: «Լազերքոփի» ընկերությունն իր երկարամյա փորձով, ժամանակակից տեխնոլոգիաներով ու պրոֆեսիոնալ աշխատակիցներով պատրաստակամ է բավարարելու հաճախորդների ամենաանհավանական պատվերները:

Մեր առավելությունները

Արձագանք

Ձեր ցանկացած նամակ, գրառում շատ արագ գրանցվում ու մշակվում մեր աշխատակցի կողմից, որի արդյունքում էլ ձևավորվում է համապատասխան առաջարկը կամ պատասխանը:

Որակ

Ընկերության առաքելություններից մեկը որակյալ ծառայություններ մատուցելն է, որը գտնվում է ընկերության հիմնադրի ուշադրության կենտրոնում:

Առաքում

Առաքման ծառայությունը կատարվում է համապատասխան աշխատակցի կողմից 1-2 աշխատանքային օրվա ընթացքում: Մարզերում առաքումը կատարվում է ՀԱՅՓՈՍՏ -ի միջոցով:

Սպասարկում

Մեզ մոտ յուրաքանչյուր հաճախորդ ստանում է անհատական մոտեցում՝ խորհրդատվությունից մինչև վերջնական փուլ:

Գնային քաղաքականություն

Գնային առաջարկները բավականին ճկուն են: Մենք բաց ենք ցանկացած ողջամիտ գնային քննարկման համար: