- «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով «Գնորդն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի և կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների: Գնորդն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված, եթե սպառողն ապրանքն ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն հանձնել է փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության»:
- Ապրանքը 14-օրյա ժամկետում ենթակա է վերադարձման այն դեպքում, եթե այն նոր վիճակում է, չի վնասվել և գտնվում է բնօրինակ փաթեթավորմամբ: Ընկերությունն իրավունք ունի հրաժարվելու ապրանքն ընդունել 14 օրվա ընթացքում, եթե ապրանքը Գնորդի կողմից վերադարձվում է վնասված կամ առանց բնօրինակ փաթեթավորման: 14-օրյա ժամկետից հետո ապրանքը չի կարող ետ վերադարձվել: Ընկերության կողմից ապրանքի սահմանված կարգով և ժամկետներում ետ վերադարձն ընդունվում է միայն այն ապրանքների համար, որոնք ուղղակիորեն վաճառվել են տվյալ Օգտատիրոջը: Ապրանքի ետ վերադարձի դեպքում դեպի Ընկերություն փոխադրման ծախսերը կատարվում են Օգտատիրոջ կողմից և նրա հաշվին, բացառությամբ՝ թերություն(ներ)ով ապրանք(ներ)ի ետ վերադարձի դեպքում:
- Ընկերությունը վերադարձվող կամ փոխարինվող ապրանքն ընդունում է իր գտնվելու վայրում, իսկ վերադարձի դեպքում Ընկերությունը ապրանքի փոխադրման պարտավորություն չունի:
- Գնորդը պատասխանատու է ապրանքի կամ դրա որևէ մասի կորստի կամ որևէ հանգամանքի համար, որը հանգեցրել է ապրանքի արժեքի նվազեցմանը: Ընկերությունը ապրանքի վերադարձը կամ փոխարինումը ընդունելու դեպքում իրավունք ունի առաջացած կորստին համարժեք նվազեցնել ապրանքի գինը՝ փոխարինելով տարբերությանը համարժեք ապրանքով կամ վերադարձնելով վնասի արժեքի նվազեցումից հետո ստացված տարբերության գումարը:
- Գնորդը վճարված գումարը ետ պահանջելու իրավունք ունի առաքման համար նախատեսված վերջնաժամկետի ավարտից հետո՝ ապրանքը չստանալու դեպքում:
- Երբ Գնորդը 14 օրյա ժամկետում դիմում է ապրանքի փոխարինման կամ վերադարձի համար, Ընկերությունը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում պետք է պատասխանի Գնորդի դիմումի բավարարման կամ մերժման պատճառների մասին:
- Փոխարինման կամ վերադարձն ընդունելու դրական որոշման մասին ծանուցումը էլեկտրոնային հասցեին ստանալու, հեռախոսազանգի միջոցով կամ այլ եղանակով ծանուցվելու պահից Գնորդը պարտավոր է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում սեփական միջոցներով իրականացնել փոխարինվող կամ վերադարձվող ապրանքի փոխադրումը և հանձնումը Ընկերությանը, բացառությամբ՝ թերություններով ապրանք(ներ)ի ետ վերադարձի դեպքում:
- Գնորդի կողմից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ապրանքը փոխարինման կամ վերադարձի նպատակով Ընկերություն չներկայացնելու դեպքում, Գնորդը համարվում է հրաժարված նման պահանջից և դիմումը համարվում է Ընկերության կողմից պատշաճ կատարված:
- Վերադարձի կամ փոխարինման դեպքում գումարի (գումարի տարբերության) վերադարձը կարող է լինել բացառապես այն դեպքում, երբ ապրանքը Ընկերության կողմից ընդունելի վիճակում վերադարձվել է Ընկերության պահեստ:
- Ապրանքի վերադարձի դեպքում Ընկերությունը պարտավոր է 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել գումարը Գնորդի (Օգտատիրոջ) այն հաշվեհամարին, որից կատարվել է վճարումը կամ Գնորդի կողմից գրավոր ներկայացված այլ հաշվեհամարին:
- Ապրանքի վերադարձման դեպքում գումարը ենթակա է վերադարձման, եթե՝
- Նախատեսված ժամկետի ավարտից հետո Գնորդը չի ստացել պատվիրված ապրանքը:
- Առաքված ապրանքը չի համապատասխանում Կայքում տվյալ ապրանքի նկարագրությանը և տեխնիկական չափանիշներին:
- Առաքվել է վնասված կամ թերություններով ապրանք:
- Ապրանքը վերադարձվել է 14 օրյա ժամկետում այն վիճակում, ինչպես առաքվել է՝ առանց վնասելու, ինչպես ապրանքը, այնպես էլ դրա փաթեթավորումը:
- Ապրանքը և գումարը ենթակա չեն վերադարձման, եթե՝
- Գնորդը պարբերաբար պատվերներ է կատարում, սակայն տարբեր չհիմնավորված պատճառաբանություններով վերդարձնում է ապրանքը:
- Ապրանքը Գնորդի կողմից վերադարձվում է վնասված վիճակում կամ կոմպլեկտային ապրանքի դետալների բացակայությամբ:
- Ապրանքը վնասվում է Գնորդին առաքելուց հետո կամ Գնորդի կողմից Ընկերության պահեստից գնելուց հետո, երբ փոխադրումը կազմակերպվում և իրականցվում է Գնորդի կողմից սեփական միջոցներով և ռիսկով:
- Ապրանքը Գնորդի կողմից վերադարձի կամ փոխարինման պահանջ ներկայացնելուց և Ընկերության համաձայնությունը ստանալուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ապրանքը Ընկերություն չի ներկայացնում:
- Ապրանքի և գումարի ետ վերադարձի պահանջը Գնորդի կողմից ներկայացվում է ապրանքը Գնորդի կողմից ստանալուց 14 (տասնչորս) օր հետո:
- Ընկերության կողմից ապրանքը վերադարձման ոչ ենթակա որակվելու դեպքում Գնորդը կծանուցվի ետ վերադարձի մերժման վերաբերյալ, ինչի դեպքում հատուցում չի նախատեսվում:
- Այն դեպքում, երբ Ընկերության մոտ հիմնավոր կասկածներ են առաջացել Օգտատիրոջ կողմից վերադարձի կարգավորումը չարաշահելու առումով (օրինակ՝ ապրանքի հաճախակի ետ վերադարձ առանց հիմնավոր պատճառների), ապա Ընկերությունը իրավունք ունի հրաժարվելու ապրանքը ետ ընդունելուց՝ որպես առցանց գնման կարգավորման անհիմն չարաշահում և արգելափակելու Օգտատիրոջը:
Թարմացվել է՝ 07․09․2021թ․